Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Էլեկտրոնային դաջվածքը հագեցրել են հիշողությամբ

Էլեկտրոնային դաջվածքը հագեցրել են հիշողությամբ

Ինժեներները վերջին հինգ տարիներին մշակում են էլեկտրոնային դաջվածքները: Բարակ ժապավենը փակցնում են մարդու մաշկին, որն ընդհանրապես չի խանգարում կրողին, փոխարենը ամբողջ ժամանակ հսկում է նրա առողջական վիճակը:

 

Այս սաքավորման շնորհիվ հնարավոր է վերահսկել ջերմաստիճանի տատանումները, արյան ճնշումը և շատ այլ ցուցանիշներ, փոխանցում է vesti.ru-ն:

 

Որոշ «դաջվածքներ» կարող են ճիշտ չափաբաժնով դեղորայք տալ, սակայն, դրանցից և ոչ մեկը նախկինում հիշողությամբ հագեցված չի եղել:

 

Տեխասի համալսարանի մասնագետների կողմից ստեղծված այս սարքավորման շնորհիվ ապագայում ավելի հեշտ կլինի օգնել այն հիվանդներին, ովքեր շարժողական համակարգի խնդիրներ ունեն, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը, էպիլեպսիան:

 

Այս սարքավորումը մանրամասնորեն նկարագրված է Nature Nanotechnolog ամսագրում:

 

Նշենք, որ նորույթը դեռ նախատիպի փուլում է գտնվում և չի կարող փորձարկվել կամավոր հիվանդների վրա: 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ